Երևան Պլազա
Հայաստանում էլ մարդիկ կան, ովքեր իսկապես հետաքրքրվում են զարգացնել հայկական արտադրանքը և հզորացնել սեփական երկիրը։ Հիշյալ պարագայում դա մեծամասամբ առնչվում է նորաձևության ոլորտին: Այս ծրագրի նպատակը երևան հանելն է նոր տաղանդների, ովքեր հնարավորություն չունեն ներկայալու և օգնելու զարգացնել հայկական արտադրանքը։
Հանդիպումը տեղի ունեցավ Երևան Պլազայի Էլ Սքայ բարում։ Նախագիծը ներկայացրեցին հեղինակ և նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, Էլ Սթայլ ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը, Հայկական Տեղեկատվական Կենտրոնի տնօրեն Ստելլա Գալյանը և Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը։ Նախագիծը ներկայացնելուց անմիջապես հետո ընդունեցին լրագրողներին։ Իմ ուշադրությունը գրավեց սրահի դատարկությունը և նախագծի հրավիրված հյուրերի անուշադրությունը. եթե այս ծրագիրը արվում է տաղանդավոր դիզայներների համար, ապա ինչ՞ու նրանք ներկա չէին։ Ծրագիրը ներկայացնելուց հետո սկսվեց շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանի առաջատար նորաձևության կենտրոններից շատերը և կայացած դիզայներներ։ Ծրագրի միքտը հետաքրքիր էր, սակայն բացակայում էր դրա մասին տեղեկատվույթան լիարժեքությունը հասարակության լայն շերտերի համար։
Նախագծի շնորհանդեսին ներկա էին նաև Ատեքս նորաձևության կենտրոնի ներկայացուցիչները՝ կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանի գլխավորությամբ: Իր բացման խոսքի ժամանակ տիկին Դնոյանը հատկանշական համարեց հայկական նորձևության զարգացման կարևորությունը, ինչպես նաև հայկական հագուստի արտադրության և դրա որակի վերահսկման կարևորությունը, որի համար առայժմ չկան անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցներ և տեխնոլոգիաներ, և որոնք դեռևս սաղմնային փուլում են գտնվում: Հյուրերի շարքում էին նաև Solovonki's Creative Minds-ի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ, նախագիծը հուսադրող է, քանի որ կրելու է շարունակական բնույթ և դեռևս հնարավորություն կլինի գնահատելու կատարված աշխատանքները՝ մասնագիտական տեսանկյունից, քանզի ոլորտի ներկայացուցիչները աչալուրջ հետևում են նրանց: Ինչպես ասում են՝ սպասենք, տեսնենք և գնահատենք:
Սևան Արոյան