Հիմք Հայկական Նորաձևության » ATEX

Բեռնում 0%

Անիմացիաների անջատումը թույլ կտա Ձեզ ավելի արագացնել կայքի աշխատանքը, եթե Դուք օգտագործում եք հին տեխնիկա:

Իրադարձություններ Ապրելաոճ Street Fashion Ոճ Ֆոտոսեսիաներ Արվեստ
  • Հիմք Հայկական Նորաձևության

    Ապրելաոճ / Ոճ

    08Հուլիս
    Հայկական մշակույթի բազմադարյան պատմությունը թույլ է տալիս մեզ բավական հարուստ նորաձևության ոլորտ ստեղծել: Ահռելի պատմություն ունեցող մի ազգ, որ կերտել ու կերտում է մնայուն արժեքներ: Հենց այս արժեքներն են, որ օտարերկրացիներին գրավում ու բերում են Հայաստան՝ ծանոթանալու բազմադարյա կոթողներին, դրանցում արված ձեռագործ քանդակներին, պատկերազարդ նկարներին, որոնք ամենուր են՝ նույնիսկ ներկա օրերին անխնամության մատնված քարերի վրա:
    Հիմք Հայկական Նորաձևության

    Ինչևէ, հենց այս ամենն էր նաև, որ ռուսական VOGUE ամսագրի խմբագրական կազմը վերջերս ժամանեց Հայաստան՝ իրենց հոկտեմբերյան ամբողջ համարը Հայաստանին նվիրելու համար: Հետաքրքրականն այն էր, որ նրանց հետ Հայաստան էր ժամանել նաև Victoria’s Secret նորաձևության տան սուպերմոդել Ստելլա Մակսվելը, իսկ ամբողջ ֆոտոպատմությունը մեր հայրենակից Դեյվիդ Մուշեգոնին է պատկանում:

    Հիմք Հայկական Նորաձևության

    Ստելլա Մակսվելը հայկական տարազով

    Ինձ այս ամենում հատկապես գրավիչ էր այն հանգամանքը, որ կատարյալ ձևով էր ներկայացված հայկական մշակույթը և ապշեցնող բնությունը:

    Հիմք Հայկական Նորաձևության


    Հայկական չորամրգերը և Ստելլան

    Իսկապես, կատարվել էր հրաշալի աշխատանք՝ համապարձակորեն ընդգրկելով հայկական մշակույթի ամբողջ գրավչությունը: Ահա այսպիսի տարբերակով էլ պետք է ներկայացնել հայկական նորաձևությունը: Վստահ եմ ու համոզված. մենք նույնպես ունենք տաղանդավոր մոդելներ ու լուսանկարիչներ, ովքեր կարող էին ավելի վաղ հենց այս տարբերակով ներկայացնել հայկական մշակույթը՝ միախառնած հայկական նորաձևության հետ, ինչպես կատարել է Vogue-ը: Հրաշալի է, ինչ խոսք

    Հիմք Հայկական Նորաձևության

    Հիմք Հայկական Նորաձևության

    Հիմք Հայկական Նորաձևության


    Սևան Արոյան