Եվրատեսիլ 2016 » ATEX

Loading 0%

Disabling these animations will speed up navigating between sections and interface screens on the website, saving you time.

Events Lifestyle Street Fashion Style Photoshoots Art
  • Եվրատեսիլ 2016

    Lifestyle / Style

    08July
    երգի թե՞ նորաձևության մրցույթ

    Atex Fashion Magazine-ը, բնականաբար, չէր կարող անտարբեր մնալ տարվա գլխավոր իրադարձությունից՝ Եվրատեսիլ երգի մրցույթից, որին հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից սպասում են վայելելու համաեվրոպական երգի մրցույթը: Չնայած, որ այն համարվում է եվրոպական երգի մրցույթ, սակայն արդեն երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է նաև Ավսրտալիան՝ չգտնվելով եվրոպական տարածաշրջանում, իսկ մի շարք երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում և Չինաստանում սկսած այս տարվանից այն ցուցադրվելու է ուղիղ եթերում: Բանն այն է, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը օր-օրի մեծանում է:

    Այս հետաքրքության ֆոնի վրա եվրատեսիլյան թոհուբոհում մասնակից երկրների ներկայացուցիչները ոչ միայն ցանկանում են տարբերվել իրենց իսկ ներկայացրած երգով, այլ նաև բեմականացմամբ ու նորաձև հագուստով: Մենք բավականին լուրջ ուսումնասիրութուն կատարեցինք և առանձնացրեցինք նրանից լավագույններին ու վատագույն հագուստ կրող երգիչներին եւ երգրուհիներին: Այս նյութի մեջ կանդրադառնանք վատագույններին.

    Խորվաթիա

    Նինա Կռալժիչը, չնայած նրան, որ ներկայացել էր բավականին լավ երգով, այնուամենայնիվ, նրա կրած հագուստը մեզ մի պահ հիշեցրեց Գահերի Խաղը հանրահայտ հեռուստասերիալի դրվագներից մեկը: Զգեստի երկար ձգվող սառցե բեկորներ հիշեցնող հատվածը ծածկում էր երգչուհու ամբողջ մարմինը: Դեռ դա էլ քիչ է, հագուստը կապված էր նաև երգչուհու ձեռքերին, որոնք ամեն մի նրա շարժումից բարձրանում էին վեր՝ ստեղծելով արհեստական անհայտ թռչունի կերպար: Մի խոսքով, երգը չեր համապատասխանում երգչուհու հագուստին: Խորվաթիա, կարծում ենք, մյուս տարի մի լավ կմտածեք նախքան երգչուհու հանդերձարանը ձևավորելը:



    Գերմանիա

    Ի տարբերություն Խորվաթիայի ներկայացուցչի, Գերմանիայի ներկայացուցչի և՛ երգն էր վատը, և՛ բեմական հագուստը: Այս աղջիկը ինձ հիշեցրեց Ալիսան հրաշքների աշխարհում ֆիլմը, միայն այն տարբերությամբ, որ Գերմանիայի երգչուհին իր գլխին կրում էր անհասկանալի իրերից կազմած գլխարկ, որը կարելի է կրել օրինակ դպրոց գնալիս, այլ ոչ թե եվրոպական ամենամեծ բեմին: Ինչևէ, թողնենք եզրակացությունները Գերմանիայի ազգային հեռուստաընկերությանը:



    Բուլղարիա

    Հրաշալի երգ, հրաշալի բեմականացում, պարային շարժումներ, բայց... սարսափելի բեմական հագուստ: Ամվերջ մտորում էի, թե ինչ է երգչուհին մտածել, երբ ընտրել է հենց այս զգեստը: Երգը սիրո մասին է, որտեղ նշվում է, թե ովքեր կլինեինք մենք, եթե սերը համարվեր հանցագործություն: Պոլի Ջենովան իր ելույթի ժամանակ որևէ կերպ մեզ չհասցրեց երգի բուն իմաստը: Կարելի էր ավելի զսպված լինել և վստահ ենք, որ դա նույնպես իր ազդեցությունը կունենար նրա համար ավելի բարձր հորիզոնական գրավելու համար: Իդեպ նշենք, որ այս տարվա Բոլղարիայի զբաղեցրած հորիզոնականը իրենց եվրատեսիլյան պատմության մեջ լավագույնն է եղել: Այս պարագայում, երգի շնորհիվ:



    Կիպրոս

    Ալտեր Էգո խումբը, չնայած նրան, որ լուրջ հայտ էր ներկայացրել այս տարվա եվրատեսիլին, սակայն այս խմբի տղաների զգեստնեը ուղղակի մնում են առանց մեկնաբանության: Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ նրան, որ նրանք երգը ռոք ոճի մեջ է, սակայն դա դեռ հիմք չէ ամբողջովին միևնւոյն անհասկանալի սև զգեստով դուրս գալ բեմ, ուղիղ 2 րոպե 45 վայրկյան ձանձրացնել հանդիսատեսին ոչինչ չասող զգեստներով: Դե ինչ խոսք, զբաղեցրած հորիզոնականը արդեն իսկ խոսում է դրա մասին:



    Սևան Արոյան